Ազգային փոքրամասնությունների խնդիրը ծայրահեղ արդիական է ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ զարգացած եվրոպական երկրներում:
Գլոբալացումը, մարդկանց տեղաշարժի հարաբերական ազատականացումն ու հարակից մի շարք այլ գործոններ ուշագրավ պատկեր են ստեղծել, երբ եվրոպական մի շարք մայրաքաղաքներ հետզհետե կորցնում են իրենց ազգային էթնիկ դիմագծերը։ Փարիզում կամ Բեռլինում, օրինակ, արագ տեմպերով ավելանում է եկվորների քանակը, որոնք մեծ դժվարությամբ են ինտեգրվում ֆրանսիական կամ գերմանական արժեհամակարգին: Այդ պետություններն արդեն սկսում են կանխարգելիչ միջոցների դիմել՝ արագորեն փոխվող էթնիկ պատկերը որոշակի շրջանակներում զսպելու համար:
Հայաստանի համար այդ խնդիրները միգուցե այնքան էլ հրատապ չեն: Մեր երկրում ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության ընդհանուր թվի 2 տոկոսը: Հայերի հետ կողք կողքի ապրում են մեծ թիվ կազմող եզդիները, դպրոցներում սովորում մայրենի լեզուն ու պինդ պահում սեփական մշակույթը:
Մանրամասները` տեսանյութում