Հայկական ռազմարդյունաբերության զարգացման մասին վերջին տարիներին շատ է խոսվել: Արտադրված ամեն զինատեսակ ու ռազմական համալիր բաց չէ հասարակության լայն շրջանակների համար, բայց իրենց գործը իմացող մարդիկ ամեն օր աշխատում են սպառազինության հայկական համալիրը թարմացնելու ու կատարելագործելու համար:
ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը զարմացած է հայկական ռազմարդյունաբերության նոր նվաճումներով, հպարտ է, որ հայ ժողովուրդն իր ուժերով ու սեփական կարողություններով է սկսում ստեղծել իրենը:
Հակառակորդը միլիոնավոր դոլարներ է ծախսում նորագույն զենքեր ու սպառազինության համալիրներ գնելու համար, մինչդեռ Հայաստանը սեփական գիտական ներուժի շնորհիվ կարողանում է ստեղծել դրանց դիմակայող ու, հարկ եղած դեպքում, արժանի հակահարված հասցնող միջոցներ:
Մանրամասները` տեսանյութում