«Օյունջյան» հիմնադրամի նախագահ Հովհաննես Օյունջյանը երկրաշարժից տուժած Գյումրիի Տեքստիլ թաղամասի դպրոցը ոտքի կանգնեցրեց։ Ավերակների վերածված թիվ 21 դպրոցը 2001-ին ուներ 250 աշակերտ, այս տարի արդեն վարդագույն հաստատություն հաճախում է 650 գյումրեցի երեխա:
Հայրենիքում Հովհաննես Օյունջյանն իր ներդրումային ծրագրերը իրագործել է կյանքի ընթացքում հավաքած խնայողություններով: Վերջերս բացված Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցում կգործեն երգի, պարի, բալետի, նկարչության, քանդակի դասարաններ, նաև՝ համերգասրահ ու պարասրահ:
Մանրամասները` տեսանյութում