Այս տարի Սիրիայի Քոբանի քաղաքը հայտնվեց քրդերի և «Իսլամական պետություն» խմբավորման բախման կիզակետում: Զինված հակամարտության մեջ շահագրգիռ կողմ է նաև պաշտոնական Անկարան:
Թուրքիայի վարչապետն անցած շաբաթ բացեց խաղաքարտերը: «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում Ահմեդ Դավութօղլուն ընդծեց. «Չենք ցանկանում, որ Քոբանին հայտնվի «Իսլամական պետության» ճիրաններում: Դա թույլ չտալու համար ցանկանում ենք այս տարածքում ստեղծել միջազգային ուժերի հսկողության տակ գտնվող անվտանգ գոտի, որը փակ կլինի օդային թռիչքների համար: Այդպիսով՝ Ասադի վարչակազմը չի կարողանա ռմբակոծել խաղաղ բնակչությանը: Ասադի ռեժիմն ավելի վտանգավոր է, քան իսլամիստները»:
Մանրամասները` տեսանյութում