Հայկական խոհանոցի բազմազանությամբ հիանալու հերթական միջոցառումն այս անգամ կազմակերպել էր Արցախի Հադրութի շրջանում:
Խորովածի, գինու, տոլմայի և այլ հայկական կերակրատեսակների փառատոների շարքը համալրվել է թթվի փառատոնով: Միայն միջոցառումը հյուրընկալած Դրախտիկ գյուղում պատրաստում են մոտ 60 տեսակի թթու:
Ավանդական դառնալու նպատակ ունեցող թթվի փառատոնի առաջին այցելուներն էին Արցախի ղեկավարները, արտասահմանցի պատվավոր հյուրերն ու երկրի բարեկամները:
Թթվի բոլոր կարասները բացվեցին պատվավոր հյուրերի համար: Տաղավարներում ներկայացված ավանդական հարուստ տեսականին ու ոչ սովորական թթուները հաճույքով համտեսեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Մանրամասները` տեսանյութում