Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր: Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Այցի ընթացքում ևս մեկ անգամ շեշտվեց, որ հայ-իրանական հարաբերություններն իրապես անկեղծ են ու բարեկամական:
Տնտեսական հարթությունում համագործակցությունը որոշակի խնդիրներ ունի, ինչը էապես խոչընդոտում է հավակնոտ ծրագրերի իրականացումը: Բայց ժամանակները փոխվում են, իրողությունները՝ նույնպես:
Վարչապետի այցը Իրան գործընթացը հնարավորինս արագացնելու խնդիրն էր հետապնդում:
Մանրամասները` տեսանյութում