Հոբելյանն են նշում «Իրավունք» թերթի աշխատակիցները: Այն հատել է իր կենսագրության քառորդ դարը:
«Իրավունքի» 25-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում, որին մասնակցել է նաև Հանրապետության Նախագահը:
Նախագահը շնորհավորել է թերթի խմբագրակազմին և ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթել հաջողություն և արգասաբեր աշխատանք, ինչպես նաև պետական պարգևներ հանձնել թերթի կայացման գործում ներդրած ավանդի համար խմբագրության աշխատակիցներին:
«Իրավունք»-ը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկն է:
Մանրամասները` տեսանյութում