Հայաստանում են աշխարհի ամենահայտնի ադամանդագործական, ոսկերչական եւ ժամագործական ընկերությունների ներկայացուցիչները:
Մայրաքաղաքի նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում այսօր բացվել է «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը։ Ազնիվ մետաղից պատրաստված նրբաճաշակ ու յուրօրինակ զարդերն ու ժամացույցներն են ներկայացրել ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրներից:
Հատուկ այս ցուցահանդեսի համար մեր երկիր է ժամանել 200 արտասահմանյան գնորդ: Ցուցահանդեսին տիկնոջ հետ ներկա է եղել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում