Ռուսաստանի, հայկական Սփյուռքի և աշխարհի տարբեր երկրներում ապրող ռուսալեզու հայ ընթերցողների համար տարին անակնկալով է սկսվել։ Դեռ խորհրդային ժամանակներից մտավորական լսարանի ամենասիրված պարբերականներից մեկը ՝ «Լիտերատուրնայա գազետան», ընթերցողի գնահատմանը ներկայացրեց հայկական հավելվածը` «Երկիր Նաիրին»:
Երեք ամիսը մեկ հայկական հավելվածը ներկայացնում է արդի հայ մշակույթն ու գաղափարախոսությունը՝ կենդանի կապ պահելով սփյուռքի տարբեր հատվածների ընթերցողների և հայրենիքի միջև:
«Երկիր Նաիրին» ներկայացնում է հայաստանյան կյանքի զարկերակը՝ աշխատելով իր մեծ լսարանի այն հատվածի համար, որն առաձնահատուկ հետաքրքրություն ունի Հայաստանի հանդեպ:
Մանրամասները` տեսանյութում