Փառատոնն իր շուրջն էր համախմբել մարզի հոգևոր երաժշտությունը տարածող երգչախմբերին: Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հառիճավանքում անցկացված փառատոնը նվիրվել է անմեղ զոհերի հիշատակին ու Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
Իրենց կատարումներն էին բերել Շիրակի մարզի Գյումրիի, Արթիկի, Ազատանի, Ախուրյանի, Ամասիայի երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցների մանկական երգչախմբերը, Հայ առաքելական եկեղեցու Արթիկի թեմի Սաղմոս երգչախումբը:
Մանրամասները` տեսանյութում