Գյումրիի օրվա միջոցառումների շրջանակում քաղաքապետարանը հունահռոմեական ըմբշամարտի 2014-ի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։
Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած պարգևների եւ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ «ճերմակ արջին» մեքենայի բանալիները հանձնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետարանը նվեր էր պատրաստել նաև հունահռոմեական ըմբշամարտի 2014-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար՝ հողատարածք Գյումրիի կենտրոնական հատվածում՝ սեփական տուն կառուցելու համար:
Մանրամասները` տեսանյութում