Քրդական ուժերը «Իսլամական պետության» գրոհայիններից գրեթե մաքրել են Սիրիայի Քոբանի քաղաքը, այժմ մարտերն ընթանում են քաղաքի արվարձաններում, դրանք շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի:
ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցիոն ուժերը իսլամիստների դիրքերին հասցրել են հերթական օդային հարվածները: Թուրք-սիրիական սահմանին ահաբեկիչներն ընկել են քրդերի պատրաստած ծուղակը և ոչնչացվել: Իսկ Իրաքում կռվող քրդերն ազատագրել են Զումար քաղաքն ու մոտակա գյուղերը:
Քրդերը միաժամանակ բացահայտել և հերքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կեղծ հայտարարությունը, թե իրենք համաձայնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող, այսպես կոչված, «ազատ բանակի» զինյալներն օգնեն Քոբանին ազատագրելու հարցում:
Քուրդիստանի ժողովրդավարական միության ղեկավար Սալեհ Մուսլիմն ասել է, թե քրդերն Էրդողանի պատարաստած տրոյական ձիու կարիքը չունեն:
Այս և այլ միջազգային նորությունները` տեսանյութում