Ցեղասպանության 100-ամյա տարելիցին են պատրաստվում աշխարհի տարբեր երկրների հայաշատ քաղաքներում: Ոգեկոչման տարբեր միջոցառումների են պատրաստվում նաև Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցները:
Հիշատակի համերգների ցանկն օրերս համալրվեց ևս մեկով: Շարքի մաս կազմող Հայաստանի ականավոր ձայներ խորագրով համերգն անցկացվել է Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:
Պետերբուրգյան ֆիլհարմոնիայի բեմում հանդես եկան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Անահիտ Մխիթարյանը, Քրիստինե Սահակյանը, Պերճ Քարազյանը եւ Հովհաննես Ներսեսյանը:
Միջոցառումների շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական այգում հայկական խաչքար է տեղադրվել: Այգին շուտով կվերանվանվի «Երևանյան», իսկ խաչքարի հարևանությամբ հաջորդ տարի կտեղադրվի Կոմիտաս վարդապետի արձանը:
Մանրամասները` տեսանյութում