Երևանում մեկնարկել է միջազգային գիտաժողով, որը ձեռնարկել է «Մոդուս վիվենդի» կենտրոնը ԵՊՀ իրավագիտության ամբիոնի հետ համատեղ:
Եռօրա գիտաժողովին մասնակցում են նաև Թուրքիայից հրավիրված գիտնականներ, Դերսիմահայերի միության բազմաթիվ ներկայացուցիչներ, Եվրոպայի դերսիամահայերի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, բազմաթիվ դերսիմցիներ: Գրեթե մեկ դար ապրելով՝ նրանք նոր-նոր են բացահայտում իրենց հայկական արմատները և անդրդվելի են իրենց որոշման մեջ, որ գոնե ժառանգներին մեծացնեն որպես հայ:
Ջարդերի ժամանակ զազանները Դերսիմում 45 000 հայ որբերի ապաստան տվեցին: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ 100 տարի իբրև ալևի զազաներ ապրած դերսիմցի շատ հայերի մեջ այսօր արթնանում է հայկական ինքնությունը, և այն վերագտնելուն պետք է աջակցել:
Մանրամասները` տեսանյութում