Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Խորենացու 28 հասցեում գործող կադաստրի «Կենտրոն» սպասարկման գրասենյակ, ծանոթացել քաղաքացիների սպասարկման պայմաններին:
Նոր գրասենյակը միավորում է նախկին «էրեբունի» սպասարկման կենտրոնը և քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի գործառույթների վերաբերյալ անվճար խորհրդատվություն է տալիս՝ աշխատելով մեկ պատուհանի սկզբունքով:
Թափանցիկությունն ու առանձին աշխատասենյակների բացակայությունն ընդգծեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա գնահատեց փաստը, որ կադաստրի աշխատակիցներն ավելի քիչ են շփվելու քաղաքացիների հետ:
Մանրամասները` տեսանյութում