Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել New York Times հեղինակավոր պարբերականին: Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ ցեղասպանությունների կրկնությունը կանխարգելելու հարցում Հայաստանը մեծ դեր ունի:
«Մենք հավատում ենք, որ ամբողջ մարդկությունը պետք է հետևողական լինի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում». նշել է նա: Նախագահը նաև ընդգծել է, որ պատմությունը շարունակելու է կրկնվել, մինչև անցյալի հանցագործությունները հստակ գնահատական չստանան:
«Հայաստանը՝ կամուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև» թեմայով հարցին Հայաստանի ղեկավարը հիշեցնում է, որ անկախությունից ի վեր մեր երկրի քաղաքականությունը կառուցվել է տարբեր համակարգերի հետ հավասարակշռված փոխհարաբերություն զարգացնելու ուղղությամբ:
Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ` Հայաստանը զուգահեռ զարգացրել է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Միաժամանակ միանալով Եվրասիական միությանը՝ երկիրը կարող է շաղկապել իրար Արևմուտքն ու Եվրասիական բիզնես աշխարհը:
Մանրամասները` տեսանյութում