Պաշտոնական այցով Հայաստանում է Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչուսը:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև կատարվող փոխադարձ այցերի քանակը: Հայաստանը շահագրգռված է պահպանելու հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացման դինամիկան:
Այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը այսուհետև ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընդլայնման ուղով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Լինկյավիչուսը նշել է, որ Լիտվան ջանում է հնարավորին չափ ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ, և այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ մղելու երկկողմ օրակարգը։
Մանրամասները` տեսանյութում