Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը պատշաճ տեսքի է բերում Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված, բայց տարիների հետևանքով խոնարհված երևանյան հուշարձանները: Փոխքաղաքապետն այսօր ծանոթացել է ընթացող աշխատանքներին, վարպետներին հորդորել աշխատանքներն ավարտին հասցնել մինչև նոյեմբերի կեսը:
Նախատեսված է նորոգել ու պատշաճ տեսքի բերել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բոլոր հուշարձանները: Քաղաքապետի առաջին տեղակալն անձամբ է վերահսկում կատարված ու կատարվող աշխատանքի ընթացքը:
Բացի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, Երևանում կա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ևս չորս հուշարձան, որոնցից երեքը կառուցվել է 1965-1975 թվականներին: Դրանց մի մասը տեղադրումից մինչ օրս գրեթե չի նորոգվել: Երևանում կանգնեցված առաջին հուշարձանը տեղադրվել է Էրեբունիում՝ համայնքի բնակիչների միջոցներով և ուժերով:
Մանրամասները` տեսանյութում