Գործակցության ո՞ր ոլորտներում, ի՞նչ ձևաչափով ու ներուժով կաշխատեն հայ և ռուս գործարարները: Խնդիրների համալիր փաթեթը դրվել է Երևանում մեկնարկած համաժողովի օրակարգում: Միջազգային ցուցահանդեսի մասնակիցները նաև քննարկել են Եվրասիական տնտեսական հարթակում բիզնես կապերի զարգացման հեռանկարները:
Արդյունաբերության տարբեր ոլորտների մոտ 300 ընկերություն է մասնակցում «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2014»-ի շրջանակում անցկացվող գործնական հանդիպումներին:
Համալիր է այցելել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջել է էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, բժշկության ու դեղագործության, կրթության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հայկական և ռուսական ընկերությունների տաղավարներում։
Ծանոթանալով ցուցադրված ապրաքանտեսականուն՝ նա հնարավոր գործակցության և ընկերությունների զարգացման ծրագրերի մասին զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ:
Մանրամասները` տեսանյութում