Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունն անցած 9 ամիսներին շարունակելով պետբյուջեի հետ տնտեսվարողների փոխհարաբերությունները՝ իրականացրել է ավելի քիչ ստուգում և ստացել ավելի շատ արդյունք: Մոտ 7 միլիարդ դրամ, օրինակ, պետբյուջե կգանձվի ընդամենը 33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումներից:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում շուրջ 74 միլիոն դրամի ակտ է կազմվել, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը պակասել են 79-ով:
Խոշոր գործարարներին ուղղված փաստաթղթշրջանառությունը բարելավելու և մաքուր հարկային դաշտ տեղափոխվելու մասին վարչապետի հորդորից հետո օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն առավել ոչ բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ շարունակում են հսկողությունը:
Մեկ տարվա ընթացքում նույն խախտումը 2-րդ կամ 3-րդ անգամ թույլ տալու դեպքում տուգանքը օրենքով մինչև մեկ միլիոն դրամի է հասնում:
Մանրամասները` տեսանյութում