Խորհրդարանական քառօրյայի վերջին օրը պատգամավորները 96 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը:
«Ժառանգությունից» Թևան Պողոսյանը նիստի ընթացքում բարձրաձայնեց, իր պնդմամբ, ևս մեկ կարևոր հարց: Սահմանմերձ գյուղերում ժողովրդագրական խնդիր էլ կա, հարկային արտոնություն տալուց ու գործարարությունը խթանելուց բացի, պետք է նաև ժողովրդագրական խնդիրների մասին էլ մտածել, պատգամավորն այդ գյուղերում երիտասարդների քիչ է հանդիպում:
Կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ փաթեթում սահմանամերձ գյուղերին վերաբերվող և հարկային մյուս արտոնությունները սահմանող օրինագծերը կառանձնացվեն:
Մանրամասները` տեսանյութում