Դիլիջանի տարածքում հայտնաբերվել է նոր դամբարան, որը հնագետները դեռևս չեն ուսումնասիրել: Հենց այս տարածքում է գտնվել «Ռեդկին լագեր» նշանավոր հնավայրը, որի գտածոները ցուցադրվում են Էրմիտաժում, Երևանի և Թբիլիսիի պատմության թանգարաններում և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում:
Դիլիջանի մերձակա տարածքում պատահականորեն բացված դամբարանը վերստին հաստատում է, որ Աղստև գետի ափի այս տեղանքը սպառված չէ նոր բացահայտումների համար և դեռ ասելիք ունի հնագիտությանը:
Գտածոները վերագրվել են ուշ բրոնզե դարից վաղ երկաթե դարին անցման շրջանին: Խորհրդային տարիներին Պիոտրովսկու պեղումների արդյունքում այն ոչ միայն բնորոշվեց հետաքրքիր և հարուստ հուշարձան, այլև դարձավ ելակետ Անդրկովկասի մի շարք հուշարձանների ժամանակը ճշտելու համար:
Մանրամասները` տեսանյութում