Գերմանիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանել քաղաքական ու տնտեսական երկխոսության տարողունակ ճամպրուկով: Էդվարդ Նալբանդյան-Վալտեր Շտայնմայեր բանակցային օրակարգը հագեցած է՝ ղարաբաղյան կարգավորումից մինչև տարածաշրջանային զարգացումներ ու երկկողմ տնտեսական կապերի խորացում:
Գերմանացի հյուրն ընդգծել է՝ Երևանի Եվրասիական վեկտորը խոչընդոտ չէ Բրյուսելի հետ սերտ գործակցային հարաբերությունների համար:
Մոտ երկու ժամկետ պաշտոնավարած Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հաճույքով է հիշում իր առաջին այցելությունը Հայաստան և նկատում, որ այդ ժամանակներից ի վեր Հայաստանի և Գերմանիայի միջև կապերը զարգացել ու ամրացել են։ Բոլոր հանդիպումներն ու զրույցները Շտայնմայերի հետ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը արդյունավետ է որակել:
Վերջին այսպիսի հանդիպումը մի քանի ամիս առաջ էր: Հիմա գերմանացի դիվանագետը Երևանում է և նախքան բանակցությունների մեկնարկը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մանրամասները` տեսանյութում