Ֆրեզնոյում տեղի է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը: Հայ համայնքին և պատվավոր հյուպատոսին շնորհավորելու էին եկել ԱՄՆ-ի դաշնային և նահանգային պաշտոնյաներ, Արցախի կառավարության ներկայացուցիչներ, հյուրեր համայնքային կառույցներից և հոգևոր հայրեր:
Նորանշանակ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը համոզմունք է հայտնել, որ գրասենյակը կնպաստի Ֆրեզնոյի մարզի և Հայաստանի միջև մշակութային ու գործարար կապերի ակտիվացմանը:
Ֆրեզնոյում մոտ 50 000 հայ է ապրում: Համայնքն ԱՄՆ-ի արևմտյան ափում Լոս Անջելեսից հետո մեծությամբ երկրորդն է: Այն ձևավորվել է 19-րդ դարի վերջին: Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, նրանց գնահատմամբ, հայությանը համախմբող նոր կառույց կդառնա:
Մանրամասները` տեսանյութում