Հանրապետության հյուսիսային մարզեր կատարած այցելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է դերասան Մհեր Մկրտչյանի տան դեմ դիմաց կազմակերպված միջոցառմանը:
Երկրի ղեկավարը ներկա գտնվեց «Օյունջյան» հիմնադրամի միջոցներով կառուցված կրթահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նորաբաց կրթօջախում կգործեն երգի, պարի, բալետի, նկարչության, քանդակի ու մասնագիտական այլ դասարաններ, պարասրահ ու համերգասրահ: Մշակույթի նախարարի խոսքով՝ նորաբաց կրթօջախը հանրակրթական ու արվեստի դպրոցների հիանալի համադրություն է. հիմնական դասերից հետո երեխաները միանգամից կտեղափոխվեն գեղարվեստական կրթության դաշտ:
Շիրակի մարզից Նախագահ Սարգսյանը մեկնեց Լոռու մարզ: Նա այցելեց Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացավ իրականացված ներդրումներին, ֆաբրիկայի գործունեությանն ու զարգացման ծրագրերին:
Մանրամասները` տեսանյութում