2009-ից սկսած, երբ եկեղեցական ներկայացուցչական ժողովը որդեգրեց Հայ առաքելական եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությունը, առավել ակտիվ ընթացք ստացավ հայոց եկեղեցու ընդհանուր կանոնադրության ստեղծման գործընթացը, որը սկսվել էր դեռ Վազգեն Առաջին վեհափառ-հայրապետի գահակալության վերջին տարիներին:
Գնահատելով կանոնակարգի մշակման երկարամյա ընթացքը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջնականորեն ձևավորված կանոնակարգերի նշանակությանը մեր եկեղեցական կյանքում:
Ի պատասխան շրջանառվող լուրերի, թե եկեղեցական վերջին ժողովի ընթացքում մեր երկու նվիրապետական աթոռները՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները թեմական կառույցի մակարդակի են իջեցնելու, Տեր Վահրամը փաստեց, որ դրանք ընդամենը կարգալույծ հոգևորականների անհիմն մեղադրանքներն են:
Մանրամասները` տեսանյութում