Մոսկվայում տեղի «ԲԿՄԱ»-ն մատուցեց իսկական անակնկալ՝ 2-2 հաշվով ավարտելով իր հանդիպումը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Նույն խմբում ընդգրկված «Ռոման» սեփական հարկի տակ 1-7 հաշվով պարտվեց «Բավարիային»:
«Բարսելոնան» տանը 3:1 հաշվով առավելության հասավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ: Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ուրուգվայցի Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթեց «ԱՊՕԷԼ»-ին:
Լոնդոնի «Չելսին» 6 անպատասխան գնդակ ուղարկեց սլովենական «Մարիբորի» դարպասը, իսկ G խմբի մյուս խաղում «Շալկեն» Գելզենկիրխենում վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ՝ 4:3:
Ընդ որում, պորտուգալացիները 33-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: H խմբում բելառուսական «ԲԱՏԷ»-ն Բորիսովում 7 անպատասխան գոլ բաց թողեց Դոնեցկի Շախտյորից, որի կազմում 5 գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն: Ուկրաինայի չեմպիոնը 6 գոլերը խփեց առաջին խաղակեսում:
Խմբի մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի Աթլետիկին: Ընդհանուր առմամբ 8 խաղում խփվեց 40 գոլ: