Անրի Ռենոն ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն է իրականացնում 2010 թ. հոկտեմբերի 25-ից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի դեսպանը խոստացել է, որ մշտապես հետևելու է Հայաստանի մասին տեղեկություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Անրի Ռենոն նաև նշել է, որ Հայաստանից իր հետ տանում է հայկական խաչքար և հայ աղջիկների ժպիտները: Գնահատելով իր քառամյա գործունեությունը մեր երկրում՝ դեսպանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական երկխոսությունը այդ տարիների ընթացքում ավելի է խորացել և ծավալվել համագործակցություն բոլոր ոլորտներում:
Մանրամասները` տեսանյութում