Հուսադրող լուր է ստացվել էբոլա համաճարակի բուժման վերաբերյալ: Վեցշաբաթյա բուժումից հետո ապաքինվել է վիրուսակիր ամերիկացին: Նա առայժմ հրաժարվում է ներկայանալ հանրությանը, սակայն խոստացել է ավելի ուշ հանդես գալ հայտարարությամբ:
Նա էբոլայից բուժված 2-րդ ամերիկացին է: Միաժամանակ Կանադան առողջապահության միջազգային կազմակերպությանն է ուղարկել էբոլայի դեմ իր ստացած պատվաստանյութը: Հիվանդների վրա կփորձարկվի նոյեմբերի սկզբին:
Եվրամիությունն էլ որոշել է արագ արձագանքման բժշկական խմբեր ստեղծել, որոնք կաշխատեն համաճարակի օջախներում:
Մանրամասները՝ տեսանյութում