Նոր շենքի բացմանը մասնակցել է նաև երկրի ղեկավարը: Սերժ Սարգսյանը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, անձնակազմի հետ խոսել ծառայության առջև դրված խնդիրների և նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հատուկ քննչական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից եղել է մեր երկրի իրավապահ համակարգի կարևոր բաղադրիչը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ կարճ ժամանակահատվածում այն կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն:
Դիմելով Հատուկ քննչական ծառայության անձնակազմին՝ Նախագահն ընդգծել է, որ ծառայության գործունեության վերաբերյալ օրենքով նախատեսված տարեկան գրավոր հաղորդումների ուսումնասիրությունները, հրապարակային և թափանցիկ գործելաոճը հստակ ցույց են տալիս ծառայության հետևողական առաջընթացն ու զարգացումը:
Մանրամասները` տեսանյութում