Միջազգային գրական ծրագրի նպատակը հայ և ամերիկացի գրողների ու դասավանդողների միջև մշակութային երկխոսության խրախուսումն է, ժամանակակից ամերիկյան գրականությունն ամբողջ աշխարհով տարածելը:
Ամերիկյան մտավորականները կլինեն նաև Թուրքիայում՝ փորձելով երկխոսության հարթակ դառնալ հայ և թուրք գրական շրջանակների համար:
Հայաստան այցելած հինգ գրողների թվում է նաև ամերիկահայ Փիթեր Բալաքյանը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Հայոց ցեղասպանության մասին «Ճակատագրի սև շունը» և «Այրվող Տիգրիսը» վեպերով:
Մանրամասները՝ տեսանյութում