Տավուշի մարզի Կիրանց համայնքի նորակառույց եկեղեցում միաժամանակ 10 երեխա է մկրտվել: Հետաքրքիր նախաձեռնության հեղինակը Իջևանի ռազմական ոստիկանությունն է: Հենց ոստիկաններն էլ ստանձնել են Աստծո օրհնությունը ստացած երեխաների կնքահայրերը լինելու բարձր պատասխանատվությունը:
Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը արարողության մասնակիցներին պարզաբանել է մկրտության խորհուրդը, կնքահայր-հոգեզավակ կապի պատասխանատվությունը: Երեխաների դաստիարակությունը միայն ուսումնական հաստատության և ուսուցիչների գործը չէ, ռազմական ոստիկաններն ուրախ են, որ անմասն չեն մնում:
Մանրամասները` տեսանյութում