Արցախյան հակամարտության թեման գլխավորներից է եղել հայ խորհրդարանականների ժնևյան հանդիպումների ընթացքում: Հայ պատգամավորների խումբն անցած շաբաթ Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին, որի ընթացքում Ազգային ժողովի պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ:
Հանդիպում է կայացել նաև Գերմանիայի Բունդեսթագի նախագահի, Շվեյցարիայի խորհրդի առաջին փոխնախագահի, հունական պատվիրակության անդամների հետ:
Ժնևյան այցի արդյունքները խորհրդարանական պատվիրակության անդամներն այսօր ներկայացրել են լրագրողներին:
Մանրամասները` տեսանյութում