Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց 10-րդ տուրը: Այն դարձավ ամենաարդյունավետը բարձրագույն խմբի պատմության մեջ: 4 խաղում միասին խփեցին 28 գնդակ: Երևանի «Միկան» տանը 3-1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Գործող չեմպիոն «Բանանցն» ու հետնապահ «Արարատն» իսկական գոլային հրավառություն կազմակերպեցին: Գրանցվեց 10 գոլ: «Բանանցն» առավելության հասավ 6:4 հաշվով:
Այս մրցաշրջանի առաջատար «Ուլիսը» 7-1 հաշվով ջախջախեց «Գանձասարին»: «Փյունիկն» էլ մինչև հանդիպման վերջնամասը պարտվում էր «Ալաշկերտին» 0-3 հաշվով, բայց կարողացավ հանդիպումն ավարտել ոչ ոքի՝ 3-3:
10-րդ տուրից հետո առաջատարը 28 միավոր հավաքած եւ պարտություն չկրած «Ուլիսն» է: Մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկը» 17 միավորով երկրորդ տեղում է: «Բանանցն» «Ալաշկերտի» պես ունի 11 միավոր, իսկ «Արարատը» 6 միավորով վերջին տեղում է: