Երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
Կայացել է Հովիկ Աբրահամյանի և Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանն ու նոր ներդրումների ներգրավմանը:
Վարչապետը նախագահ Ռոհանիին է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Ավելի վաղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Իրանի առաջին փոխնախագահի հետ հանդիպում-առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցություններ:
Մանրամասները` տեսանյութում