Օրերս Արցախում էր համաշխարհային մեծության աստղ Մոնսերատ Կաբալյեն: Աշխարհահռչակ սոպրանոն արդեն երկրորդ անգամ է այցելում մեր երկիր: Նախորդ տարի Արցախ այցելելուց հետո Բաքուն Կաբալյեյին իր հանրահայտ սև ցուցակում էր ընդգրկել` հույսով, որ նման քայլը հետ կպահի ինչպես երգչուհուն, այնպես էլ այլ գործիչներին Արցախ այցելելել:
Բայց ծրագիրը ոչ միայն իրականություն չդարձավ, այլև ընդամենը մեկ տարի անց Մոնսերատ Կաբալյեն կրկին Արցախ ժամանեց` այս անգամ նաև ընտանիքի անդամներին բերելով ու Ստեփանակերտում փառահեղ համերգ կազմակերպելով:
Ստեփանակերտ, Վատիկան ու Երուսաղեմ. ահա այն երեք քաղաքները, ուր Մոնսերատ Կաբալյեն ամեն անգամ ցանկանում է նորից վերադառալ:
Ինչպես երգչուհին է խոստովանել` իր հոգում հավերժ մնալու է «քրիստոնեական այս կղզյակը», որովհետև բոլոր այն զգացումները, որոնք ունեցել է Արցախում, չափազանց թանկ են իր համար:
Մանրամասները` տեսանյութում