Էբոլան մտահոգիչ տեմպերով տարածում է ստանում ամբողջ մոլորակում: Կոնգոյի տարածքում գտնվող Էբոլա գետի անունը կրող այս վիրուսի պատմությունը նոր չէ:
Այն առաջին անգամ հայտնաբերվել է շուրջ 40 տարի առաջ: Վիրուսի բռնկումներ արդեն մի քանի անգամ արձանագրվել են, դրանից մահացությունը չափազանց մեծ է: Երբ էբոլան դեռ Աֆրիկա մայրցամաքում էր, վերացական էր թվում, բայց վիրուսն արդեն միայն Աֆրիկայում չէ: Այն տարածվում է ամբողջ մոլորակով: Ինքնաթիռներով մարդկանց տեղաշարժը վիրուսի տարածման ամենառիսկային ուղին է:
Համոզվելու համար, որ Փարիզ-Երևան չվերթով, օրինակ, վիրուսը Հայաստան չի ներթափանցել, վայրէջքից հետո հայ համաճարակաբաններն սկսում են ուղևորների և ամբողջ անձնակազմի զննությունը:
Հայաստանում ցածր է գնահատվում էբոլայի տարածման վտանգը, սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորով ամբողջ աշխարհում ուժեղացվել են կանխարգելիչ միջոցառումները: Հայաստանում առողջապահության նախարարի հրամանով հսկողություն է իրականացվում օդային ու ցամաքային բոլոր անցակետերում:
Մանրամասները` տեսանյութում