Ցուցահանդեսային համալիրում գործադիրի ղեկավարը հենց առաջին ձեռքից տեսավ սպառողին ներկայացվող մթերքները, լսեց նաև գյուղացիների մտահոգությունները: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը հետևողական է գյուղացու բարձրացրած խնդիրները կարգավորելու հարցում:
Վարչապետը գյուղատնտեսների հետ զրույցում նշեց նաև, որ ինքը եղել և լինելու է գյուղատնտեսությամբ զբաղվողների կողքին: Ի դեպ՝ վարչապետի հրամանով նրանցից մի քանիսը ոլորտում ունեցած նվաճումների և զգալի ներդրման համար պարգևատրվեցին հուշամեդալներով ու շնորհակալագրերով:
Մանրամասները` տեսանյութում