«Իսլամական պետության» հերթական ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 6 մարդ: Ուրբաթ Բաղդադում և այլ բնակավայրերում տեղի ունեցած պայթյունները սպանել էին ևս 24 մարդու:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Ծայրահեղ իսլամիստները շարունակել են մայրաքաղաք Բաղդադի հանդեպ վերահսկողության նպատակով իրականացվող հարձակումները:
Իրաքի հյուսիսում քուրդ զինյալները փորձել են կանխել իսլամիստների առաջխաղացումը դեպի Բաղդադ և մյուս բնակավայրեր: Միաժամանակ, Քոբանիում շարունակվող մարտերի պատճառով բնակավայրը լքած մարդկանց մի մասը սկսել է փախչել դեպի Հյուսիսային Իրաք:
Անցած 2 օրվա ընթացքում Թուրքիայից Իրաք է անցել 7 հազարից ավելի սիրիաբնակ քուրդ: Քրդրերն ավելի մեծ զայրութով են լցվել Անկարայի հանդեպ «Իսլամական պետության» դեմ գործողություն չսկսելու համար:
Մանրամասները` տեսանյութում