Արցախում առաջին անգամ գինու փառատոն է կազմակերպվել, որի հարթակ ընտրվել է Տող գյուղի Մելիք Եգանի իշխանական ապարանքը, ինչը, կազմակերպիչների խոսքով, պատահական չի ընտրվել:
Դիզակի Մելիք Եգանի նստավայրն Արցախի եզակի և հարուստ պատմամշակութային կոթողներից է և կարոտ է ուշադրության: Արցախի կառավարության միջոցներով տարածքում սկսվել են վերականգնողական աշխատանքները, ավարտից հետո այն կդառնա Արցախի զբոսաշրջային ամենահետաքրքիր հասցեներից մեկը: Ահա այդ պատմական միջավայրում ծավալվել է համաժողովրդական տոնախմբությունը, որին մասնակցել է նաև Արցախի ղեկավարը:
Արցախյան գինու համտես, ազգային երգ ու պար, արցախյան խոհանոցի համեղ ուտեստներ, այցեքարտ դարձած ժենգյալով հացի հյուրասիրություն` հյուրերն ազատ էին իրենց նախասիրություններում:
Մանրամասները` տեսանյութում