Անցած շաբաթ Ֆրանկֆուրտի «Բյուխմեսսե» գրքի միազգային 66-րդ ցուցահանդես-տոնավաճառին իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը: Տոնավաճառն ամեն տարի իր շուրջն է համախմբում 7000-ից ավելի հրատարակչության աշխարհի շուրջ 100 երկրներից, ինչպես նաև բազմահազար այցելուների, գրական և գրահրատարակչության ոլորտի մասնագետների:
Հայաստանն այս ինքատիպ ցուցահանդեսին սկսել է մասնակցել դեռ անկախության առաջին տարիներից, իսկ 2005 թվականից ի վեր արդեն ամեն տարի կանոնավոր կերպով ակտիվորեն ներկայանում է եվրոպական հանրությանը՝ ի ցույց դնելով արդի հայ գիրն ու հայկական խոշորագույն հրատարակչություններին:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի շնորհանդեսը միաժամանակ երեք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների, ինչպես նաև Սուսաննա Սարգսյանի հայկական խոհանոցի մասին պատմող «Խոհանոցային ճամփորդություն Հայաստանով» գերմաներեն գրքի շնորհանդեսը:
Մանրամասները` տեսանյութում