ՀՀ Նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը։ 30 երկրի 180-ից ավելի շախմատային գործիչներ ու մասնագետներ ժամանել են Հայաստան՝ ներկա գնտվելու գիտաժողովին: Հայաստանի օրինակը դրական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում մանկապատանեկան շախմատի զարգացման վրա՝ նշել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Ամիր Գիլյազևի խոսքով՝ մեր երկրում շախմատը մասսայականություն է վայելում, և Հայաստանը, ըստ նրա, իմաստուն խաղի ուժեղագույն մրցակից է:
Շախմատային տոնը շարունակվեց Մալաթիա-Սեբաստիայի նորաստեղծ շախմատի դպրոցում, որտեղ կարող է անվճար ուսանել 5-ից 8 տարեկան մինչև 350 երեխա:
Մանրամասները` տեսանյութում