Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:
Նախագահը շրջել է երկրի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել արտադրատեսակներին և ծառայությունները ներկայացնող հայաստանյան ընկերությունների գործունեությանը, ներկայացուցիչների հետ զրուցել ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին:
Այն ամենը, ինչով հարուստ են Հայաստանի մարզերը, ներկայացված էր տաղավարներում: Նախքան համտեսի հրավերը մարզային համայնքների ղեկավարները ծանր ու թեթև էին անում տարին, համեմատում բերքի ցուցանիշները։
Այս տարի ներկայացված էին 67 ընկերություն Հայաստանից, 5 ընկերություն էլ Արցախից, ևս 3-ը ընկերություն Ռուսատանից և Ուկրաինայից էին եկել:
Ներկայացված էին սննդի արտադրանքի լավագույն ապրանքատեսակներից մինչև վերամշակվող արդյունաբերության ձեռքբերումներ, ժամանակակից գյուղտեխնիկա և սարքավորումներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ոլորտի զարգացումը:
Մանրամասները` տեսանյութում