Հոկտեմբերի 13-ին մեկնարկած զորավարժանքները Կովկասում ամենամասշտաբայինն են թե՛ ներգրավված զինծառայողների, թե՛ ռազմական տեխնիկայի ու հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների թվաքանակով: 3 000 զինծառայող և 500 միավոր ռազմական և հատուկ նշանակության տրանսպորտային միջոց է մասնակցում զորավարժանքին:
Զորավարժությունների հիմնական նպատակն է ստուգել Հայաստանում տեղակայված զորամիավորումների մարտական պատրաստվածության բոլոր բաղադրիչները:
Նախատեսվում է, որ տակտիկական զորավարժություններին զինվորները կանցնեն մոտ 1000 կիլոմետր տարածություն, կիրականացվի ավելի քան 30 000 հրետանային և 300 000 գնդացրային կրակոց: Մասշտաբային զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 19-ին:
Մանրամասները` տեսանյութում