Լոռիում մեկնարկած փառատոնն այս տարի նվիրված է Սոս Սարգսյանի 85-ամյակին: Այն կանցկացվի նաև Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում: Ներկայացումներով հանդես կգա 26 թատերախումբ Հայաստանից, Ռուսաստանից ու Վրաստանից: Փառատոնի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը, մշակույթի անվանի գործիչներ:
Փառատոնի շրջանակներում բացի ներկայացումներից այս տարի սպասվում են նաեւ վարպետության դասեր, ստեղծագործական քննարկումներ, հանդիպումներ, ճանաչողական շրջայցեր:
Կնշվի Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի 90, դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակները:
Մանրամասները` տեսանյութում