Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Միլանում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած բանակցությունը: Նախագահները քննարկել են Ուկրաինայի արևելքի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներն ու գազի մատակարարմանն առնչվող խնդիրներ:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ստորագրել էր Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը, որին դեմ են արտահայտվել այդ երկրամասի իշխանությունները:
Սլավոնական երկու պետությունների ղեկավարներից բացի նախաճաշի սեղանի շուրջ հավաքվել էին նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները:
Մանրամասները` տեսանյութում