Կայացել է «Մեր անելիքները ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում» խորագրով քննարկումը: Ջավախահայության խնդիրների մասին են խոսել վիրահայոց թեմի առաջնորդը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Սոցիալական խնդիրների լուծում, կրթական մակարդակի բարձրացում, մշակությաին կյանքի ակտիվացում գյուղական համայնքներում. այս խնդիրների լուծմանն է ուղղվելու «Ջավախքին՝ աջակցություն» հիմնադրամի կազմակերպած հանգանակությունը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշում է, որ Վրաստանի Կրթության նախարարությունից թույլտվություն են ակնակալում՝ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան թեկուզ ֆակուլտատիվ, արտադասարական պարապմուքններով դասավանդելու Ջավախքի հայկական դպրոցներում:
Հայաստանում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի խոսքով՝ հայ-վրացական փոխհարաբերությունների հարթակում անլուծելի հարցեր չեն կարող լինել: Ջավախահայության բարեկեցության ապահովման համար վրացական իշխանություններն անում են ամեն հնարավորը:
Քննարկմանը հետևել է բարեգործական համերգ-երեկոն:
Մանրամասները` տեսանյութում