Հինգ բուհերից և ութ ավագ դպրոցներից քսանվեց ուսանող և տասնվեց աշակերտ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ճանաչվել են լավագույնը: Հոբելյանական մրցույթի հաղթողները հյուր էին նախագահական նստավայրում :
Դիմելով բնագավառի պատանի ու երիտասարդ հաղթողներին՝ Հանրապետության Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ոլորտ են: Բոլոր այն պետություններն ու հասարակությունները, որոնք այս բնագավառում կունենան հաջողություններ, ապագան կլինի նրանցը:
Վեց անվանակարգում քառասուներկու հաղթողների թվում նաև ԵՊՀ ասպիրանտ Արտավազդ Մինասյանն է: Նախագահ Սարգսյանի ձեռքից հուշախորհրդանիշ բրոնզե պարուրակը երկրորդ անգամ է ստանում, ապագա ֆիզիկոսի համար կրկնակի պատասխանատվությունը գիտական նվաճումները շարունակելու գլխավոր երաշխիքն է: Նրա ապագայի ծրագիրն է՝ խրախուսել տեխնոլոգիական խոշոր ընկերությունների մուտքը Հայաստան:
Մանրամասները` տեսանյութում