Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հաղթանակով ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Երրորդ տուրում Սարգիս Հովսեփյանի թիմը 2:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի ընտրանուն: Առաջին գոլը խփել է Ռազմիկ Հակոբյանը, իսկ 87-րդ րոպեին այն կրկնապատկել է Հայկ Ոսկանյանը: Մեր խմբի առաջատարների միջեւ պայքարում իտալացիները 3:1 հաշվով հաղթել են սերբերին: Այսպիսով, վերջին տուրից հետո իտալացիները վաստակել են 9 միավոր, սերբերը՝ 6, Հայաստանը՝ 3: Սան Մարինոն միավոր չունի: