Շուրջ 3 օր հայաստանցի ստեղծագործողները կշփվեն ու կմրցակցեն աշխարհի 17 երկրներից ժամանած ստեղծագործողների հետ: Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի մեկնարկը տրված է:
Կոմունիկացիոն բիենալեի նպատակներից են աշխարհի տարբեր գովազդային ընկերությունների միջև կապի զարգացումն ու ամրապնդումը, փորձի փոխանակումը: Պատահական չէ, որ բիենալեն մեկնարկեց Հանրային հեռուստառադիոխորհրդի և ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնած Մասս մեդիա կենտրոնում. փառատոնի նպատակներից է նաև ուսանողների և գովազդային ոլորտի աշխատակիցների մասնագիտական առաջընթացը:
Մանրամասները` տեսանյութում